понедельник, 28 марта 2016 г.

Ապրում եմ պարով


 Անկեղծ ասած,երբեք  ազգագրական պարերի սիրահար չեմ եղել, բայց մեր կրթահամալիր տեղափոխվելուց անմիջապես հետո՝ սկսեցի սիրել, իսկ արդեն այս տարի, կարող եմ հանգիստ ասել, որ պարով եմ ապրում: Սեպտեմբերն էր, երբ ծանոթացանք Սեփան Թորոյանի հետ, ով շատ շուտ դարձավ այն մարդն, ով օգնեց սիրել ազգային պարը: Որորշ ժամանակ անց դարձանք «Կայծեր» պարային ակումբ:
Մեր պարը սկսեցին սիրել, մեզ ծափահաում էին, գովում, որը ավելի էր մեզ ոգեշնչում:
Ինչպես գիտեք, կրթահամալիրի մի խումբ սովորողներով Թբիլիսիում կրթական կամուրջներ նախագծով մասնակցում էինք էկո դասի: Բացի էկոլոգներից ու վրացախոսներից, ներկա էին նաև «Կայծերը»: Մենք պետք է դպրոցում, Հայարտտանը ազգային պարեր սովորեցնեիք:Դե, եթե պետք է, ուրեմն կանենք:

Ուզում եմ պատմել Հայարտտան վարպետության դասի մասին,որը Վրաստանի հայ համայնքում ազգային ավանդությունների և մշակույթի տարածմանն էր ուղղված: Հարգելի Ստեփանի հետ մենք էլ սովորեցնում էինք ազգային պարերը ու պարում: Մի տեսակ հպարտություն էի զգում, մեջս կրակ էր վառվում, չէ որ մեծ պատասխանատվություն էր: Ներկաները պարողների էին, ինչը ավելի էր հեշտացնում մեր գործը: Հարգելի Ստեփանը նրանց մի քանի նոր պար սովորեցրեց  և վերջում իսկական պարատոն էր:


Տպավորություններս մեծ են, բառերը՝ քիչ:

Комментариев нет:

Отправить комментарий